Սոնա Գյուլխասանը և Ռաֆայել Պետրոսյանը ելույթ են ունեցել Տոլյատիում
25 Մայիսի 2025, 20:35
Օրերս Տոլյատիի ֆիլհարմոնիայում անցկացվել է «Ջազ՝ հայկական առոգանությամբ» խորագրով համերգ: Համերգը տեղի է ունեցել դիրիժոր, Սամարայի մարզի վաստակավոր արտիստ Վալերի Մուրզովի ղեկավարությամբ:
Համերգի ընթացքում հնչել են արտասահմանյան և ռուսական ջազային հիթեր, ինչպես նաև ջազ երգչուհի Սոնա Գյուլխասանը մայրենի լեզվով կատարել է ջազ՝ հայ կոմպոզիտորների երաժշտության ներքո:
25 տարեկանում նա բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող և դափնեկիր է, այդ թվում՝ «Berliner Perle» գրան պրիի և մանկական «Նոր ալիք» մրցույթի:
Իսկ Ռաֆայել Պետրոսյանը ջազային ասպարեզում անում է իր առաջին քայլերը։ Նրա մենթորներն էին դաշնակահարներ Վահագն Հայրապետյանը և Կարեն Գրիգորյանը։