Սոնա Կրկյաշարյանը՝ Եվրոպայի մինչև 14 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի չեմպիոն

20 Օգոստոսի 2024, 21:00

Սպորտ

Սոնա Կրկյաշարյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի չեմպիոն։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունից։

Սոնան 18 հնարավորից վաստակել է 14.5 միավոր՝ 1.5 միավորով առաջ անցնելով երկրորդ հորիզոնականը զբաղեցրած շախմատիստուհուց: