Սոնա Մովսեսյանը՝ Քոնան Օ’Բրայենի հետ աշխատելու եւ «աշխարհի ամենավատ օգնական» մականունի մասին

31 Օգոստոսի 2023, 08:32

Հայեր

Սոնա Մովսեսյանը երկար ճանապարհ է անցել Քոնան Օ’Բրայենի թոք-շոուներում եւ փոդքասթներում՝ հումորային «աշխարհի ամենավատ օգնական» մականունը վաստալեուց մինչեւ փոդքասթի հաղորդավար ու հեղինակ դառնալը։

Armenian Mirror-Spectator-ի փոխանցմամբ՝ Մովսեսյանն Օ’Բրայենի օգնականն է «Քոնան Օ’Բրայենին ընկեր է հարկավոր» փոդքաստում: Այն iTunes-ում ամենաշատ ներբեռնվողներից մեկն է։

Օ’Բրայենն ու Մովսեսյանը միշտ թողնում են վիճաբանող քույր ու եղբոր տպավորություն, որոնք գաղտնի պաշտում են միմյանց:

Օ’Բրայենը նաեւ հաճախակի մասնակցում է ճամփորդական շոուի։ 2015 թվականին Հայաստանում նկարահանվել է դրա լավագույն դրվագներից մեկը։

Բարձրահասակ Օ’Բրայենին փորձել է տարազով պարել Գառնիի տաճարի դիմաց, սովորել հայերեն արտահայտություններ:

Այդ ժամանակից ի վեր՝ Մովսեսյանը դեռ չի եղել Հայաստանում, սակայն նշել է, որ շատ է ցանկանում գալ այստեղ, հատկապես, որ ամուսինը՝ Տակը, Հայաստանից է։ Վերջինիս ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ, երբ նա 11 տարեկան է եղել:

Մովսեսյանի առաջին գիրքը՝ «Աշխարհի ամենավատ օգնականը», արժանացել է շատ լավ գրախոսականների եւ հայտնվել «New York Times»-ի բեսթսելլերների ցանկում: