Սոնա Ռուբենյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին
22 Ապրիլի 2025, 19:05

Սիրված երգչուհի Սոնա Ռուբենյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին։ Նա ինստագրամյան stories բաժնում կիսվել է թեմատիկ լուսանկարով:
Ավելի վաղ աշխարհահռչակ հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, սիրված երգչուհի Սիրուշոն, դերասանուհիներ Լուիզա Ղամբարյանը և Գայանե Ասլամազյանն ինստագրամյան իրենց էջերում ևս կիսվել էին Ջահերով երթի մասին իրազեկող հոլովակով։
Երթը կմեկնարկի ապրիլի 23-ին ժամը 19:15-ին Հանրապետության հրապարակից։
