Սոնա Սահակյանի անհատական ցուցահանդեսը Նիդերլանդներում
15 Ապրիլի 2024, 15:20
Հաագայի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ Սոնա Սահակյանը շարունակում է համատեղ և անհատական ցուցահանդեսների շարք ունենալ Նիդերլանդների տարբեր քաղաքներում:
Հերթական Analogy & Diversity (Անալոգիա և բազմազանություն) խորագրով ցուցահանդեսին, Orer.eu-ի փոխանցմամբ, ներկայացվել են գեղանկարիչներ Ադ Բերխտի, Սոնա Սահակյանի և Նաոմի Սուլթանիկի աշխատանքները: Ցուցահանդսը բաց կլինի մինչև ապրիլի 28-ը:
Ցուցահանդեսի կազմակերպիչը՝ Հանս Էնսինկը, օգտակար է համարել, որ նկարիչները համախմբվեն հետաքրքիր գաղափարի շուրջ, որտեղ իրենցից բացի կշահի նաև արվեստը: