Սոնա Սահակյանի ստեղծագործությունը ներկայացվել է Նիդերլանդներում կայացած երկու ցուցահանդեսներում
Հայ նկարչուհի Սոնա Սահակյանի ստեղծագործությունը ներկայացվել է Նիդերլանդներում կայացած երկու ցուցահանդեսներում: Այս մասին գրում է Armenian Assembly տելեգրամյան ալիքը:
Նրա աշխատանքները մինչև օգոստոսի 27-ը կարելի է տեսնել Ռեյսվեյկի «Galerie Arti-Shock» պատկերասրահում, իսկ մինչև օգոստոսի 18-ը՝ Դելֆտի «Kadmium» արվեստի կենտրոնում:
Սոնա Սահակյանն ավարտել է Հաագայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի գեղարվեստի բաժինը: Նկարչուհու աշխատանքները բաղկացած են նկարներից, գծանկարներից, կոլաժներից, լուսանկարներից, ինստալյացիաներից, ֆիլմերից (տեսանկարահանումներ) և ունեն յուրահատուկ ոճ: