Աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Գրիգորյանը Վիեննայում կկատարի ամենաբարդ օպերային դերերգերից մեկը
14 Փետրվարի 2025, 14:47

Աշխարհահռչակ օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Գրիգորյանը փետրվարի 16-ին, 19-ին, 23-ին և 26-ին Վիեննայիհանրահայտ «Ան դեր Վին» թատրոնում հանդես կգա Վինչենցո Բելլինիի «Նորմա» օպերայում: Նորմայի դերերգն ամենաբարդ դերերգերից մեկն է համաշխարհային օպերային երգացանկում։
Հասմիկ Գրիգորյանը ծնվել է Վիլնյուսում։ Նա երկու հանրահայտ օպերային երգիչների՝ Գեղամ Գրիգորյանի և Իռենա Միլկյավիչույտեի դուստրն է։ Սոպրանոն 1999-ին ավարտել է Լիտվայի երաշտության և թատրոնի ակադեմիայի վոկալի բաժինը, ուսանել է նաև ֆրանսիական Նիսսում։
Նա Վիլնյուսի քաղաքային օպերայի հիմնադիրներից մեկն է, Լիտվայի «Ոսկե բեմական խաչ» բարձրագույն թատերական մրցանակի կրկնակի դափնեկիր: 2016 և 2019 թվականներին արժանացել է Միջազգային օպերային մրցանակի (Լոնդոն):