Սոպրանո Հասմիկ Գրիգորյանը ելույթ է ունեցել Փարիզի օպերայում

30 Մայիսի 2025, 10:05

Մշակույթ

Փարիզի ազգային օպերան Զալցբուրգի փառատոնի հետ համատեղ ներկայացրել է Քրիստոֆ Լոյի բեմադրությամբ Պուչինիի «Տրիպտիխ» օպերան, որտեղ հանդես է եկել աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Գրիգորյանը։ Ներկայացումը տեղի է ունեցել Փարիզի «Բաստիլի օպերա» թատրոնում

Բեմադրության մեջ երգչուհին հանդես է եկել միանգամից երեք դերերգով՝ Ժորժետայի, Լաուրետտայի և քույր Անժելիկայի։ Ներկայացումն առաջին անգամ ցուցադրվել է 2022թ-ին Զալցբուրգում և դարձել փառատոնի գլխավոր բեսթսելլերը։

Ջակոմո Պուչինիի «Տրիպտիխ»-ը բաղկացած է մեկ գործողությամբ երեք օպերաներից՝ «Թիկնոց», «Քույր Անժելիկա» և «Ջանի Սկիկի»։ Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 1918 թվականի դեկտեմբերի 14-ին Մետրոպոլիտեն օպերայում։

Հիմա եթերում