Սոպրանո Հասմիկ Գրիգորյանը ելույթ կունենա Զալցբուրգի փառատոնում

28 Հուլիսի 2023, 18:18

Մշակույթ

Հուլիսի 29-ին Զալցբուրգի փառատոնում տեղի կունենա Վերդիի «Մակբեթ» օպերայի նոր բեմադրության պրեմիերան՝ սոպրանո Հասմիկ Գրիգորյանի մասնակցությամբ։

«Այստեղ Զալցբուրգում ելույթ ունենալը գեղարվեստական առումով առանձնահատուկ էր ինձ համար և շրջադարձային իմ կարիերայում: Ուրախ եմ այս սեզոնին Զալցբուրգի հետ կիսվել գեղարվեստական նոր փորձառությամբ՝ որպես Լեդի Մակբեթ»,- ասել է երգչուհին Operwire-ին: