Սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը հանդես կգա Պրահայում
Փետրվարի 28-ին ժամը 19։30-ին Պրահայի հանրահայտ «Օբեցնի դում»-ի Սմետանայի համերգասրահում հանդես կգա չեխ հանդիսատեսին արդեն քաջածանոթ հայ սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը։ Այս անգամ նրա հետ ելույթ կունենա նաեւ հանրահայտ մոնղոլ բարիտոն Ամարտուվշին Էնխբատը։ Պրահայի ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի իսպանացի դիրիժոր Ժորդի Բերնասերը։
2023 թվականի սեպտեմբերից Ջուլիանան սովորում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի Լինդեմանի ծրագրում, որտեղ իր դեբյուտն է ունեցել 2024 թվականի մարտի 13-ին՝ Ֆրանկո Զեֆիրելիի «Տուրանդոտ» լեգենդար բեմադրության մեջ Լիուի դերում։ Նա այս դերը երգել է 2022 թվականի դեկտեմբերին Ամստերդամի Հոլանդիայի ազգային օպերայում, որտեղ կրկին երգել է 2024 թվականի մայիսին՝ Պուչինիի Լաուրետայի դերում (Ջանի Շիչի):
«Լիուն և Լաուրետտան դերեր են, որոնք միշտ առանձնահատուկ տեղ կունենան իմ սրտում»,- ասել է Ջուլիանան Opera plus պորտալին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ Ջուլիանան դեռեւս 2022 թվականին Դոմինգոյի հիմնադրած «Օպերալիա» մրցույթում արժանացել էր Առաջին տեղի մրցանակին։