Սոպրանո Լիանա Մսրլյանը և դաշնակահար Սուրեն Վարդանյանը ելույթ են ունեցել Սոչիում

15 Օգոստոսի 2024, 17:55

Մշակույթ

Օգոստոսի 9-ին Սոչիի երգեհոնային և կամերային երաժշտության սրահում տեղի է ունեցել «Հիշում եմ մի հրաշալի պահ…» խորագրով երաժշտական ներկայացումը։
Միջոցառման ընթացքում հնչել են Ա. Ս. Պուշկինի բանաստեղծոություններն ու ռուս կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Համերգին մասնակցել են նաև սոպրանո Լիանա Մսրլյանը և դաշնակահար Սուրեն Վարդանյանը։ Մսրլյանը ռոմանսներ է կատարել Պուշկինի բանաստեղծությունների հիման վրա՝ Սուրեն Վարդանյանի դաշնամուրի նվագակցությամբ։