Սոպրանո Մարիա Սարդարյանը կմասնակցի «Կախարդական սրինգ» օպերայի համերգային ներկայացմանը

19 Հոկտեմբերի 2024, 15:10

Մշակույթ

Չայկովսկու անվան համերգասրահում հոկտեմբերի 20-ին Ռուսաստանի պետական ակադեմիական կամերային նվագախումբը և «Questa Musica» անսամբլը կներկայացնեն Վ.Ա.Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերան։

Օպերայի համերգային բեմադրությանը մասնակցում են Ռուսաստանում բարոկկո և կլասիցիզմ երաժշտության լավագույն կատարողները, որոնց թվում է նաև Մարիա Սարդարյանը:

«Կախարդական սրինգ»-ը Մոցարտի լավագույն և ամենասիրված գործերից մեկն է, իր ավելի քան երկուհարյուրամյա բեմական պատմության ընթացքում օպերան մշտապես հաջողություն է ունեցել:

Հիմա եթերում