Սոպրանո Քրիստինա Մխիթարյանը ելույթ կունենա Մեծ թատրոնում

15 Ապրիլի 2025, 13:36

Հայեր | Մշակույթ

Ռուսաստանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում (Մեծ թատրոն) տեղի կունենա «Bravo» 7-րդ միջազգային երաժշտական մրցանակաբաշխության արարողությունը։ Այս տարի մրցանակաբաշխությունը նվիրված է «Radio Monte Carlo»-ի 25-ամյակին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Արարողության ընթացքում, ի թիվս այլոց, բեմ կբարձրանա հայազգի օպերային երգչուհի, սոպրանո Քրիստինա Մխիթարյանը:

Նշվում է, որ հանդիսավոր արարողության ընթացքում հանդիսատեսին սպասվում է գաղտնի հյուրի ելույթը, որի անունը կազմակերպիչները կհայտնեն ավելի ուշ։