Սոպրանո Ռուզան Մանթաշյանը ելույթ կունենա Փարիզի օպերային թատրոնում

01 Փետրվարի 2026, 12:30

Մշակույթ

Սոպրանո Ռուզան Մանտաշյանը հանդես կգա Փարիզի «Garnier» օպերային թատրոնում՝ կատարելով Տատյանայի դերերգը Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայում։

Փետրվարին օպերային դիվան Փարզիում միանգամից 9 համերգ կտա։ Երգչուհու համար սա վերադարձ է Փարիզի ազգային օպերա, որտեղ նա նախկինում մասնակցել է «Atelier Lyrique» երիտասարդական ծրագրին և հանդես եկել «Борис Годунов» և «Ариадна на Наксосе» ներկայացումներում։