SOS Արցախ․ աջակցության ակցիա՝ Ջավախքում

03 Սեպտեմբերի 2023, 12:49

Քաղաքականություն

Սեպտեմբերի 2-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում «SOS Արցախ» խորագրով աջակցության ակցիա է անցկացվել, որը կազմակերպել էր Ջավախքի պատանեկան միությունը։

Jnews.ge-ի փոխանցմամբ ակցիայի ընթացքում Ջավախքի պատանեկան միության անդամները պարզել էին՝ «Արցախը մենք ենք», «Ճանաչում հանուն փրկության», «Բացեք կյանքի ճանապարհը», «Արցախը հայկական է», «Արցախի շրջափակումը տանում է ցեղասպանության» գրությամբ պաստառներ,  ինչպես նաև հայկական ու վրացական դրոշներ։ Պատանիները պարբերաբար վանկարկում էին, որը «Ջավախքը՝ Արցախի կողքին է», «Արցախը հայկական է», «Ճանաչում հանուն փրկության», «Արցախը միայանակ չէ»:

Arcax4
Arcax2
Arcax7
Arcax8
Arcax9
Arcax5
Arcax6