Սոս Սարգսյան․ Հանճարեղ դերասանը
24 Հոկտեմբերի 2024, 23:45
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Հոկտեմբերի 24-ը հայ և խորհրդային ականավոր դերասան, մանկավարժ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ծննդյան օրն է:
Սոս Սարգսյանը ծնվել է 1929թ. Ստեփանավանում: 1940-ականների վերջին տեղափոխվել է Երևան և միացել Երևանի թատրոնի թատերախմբին: 1954 թվականին Սարգսյանն ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։
Կինոյում 1959 թվականին խաղացել է իր առաջին դերը՝ Արտաշեսը «Նվագախմբի տղաները» ֆիլմից։ 1991-ին դերասանը հիմնադրել և ղեկավարել է Երևանի Համազգային դրամատիկական թատրոնը, նա նաև դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, եղել է ռեկտոր և կառավարման խորհրդի նախագահ: Շրջագայել է արտասահմանյան երկրներում և եղել է շատ պահանջված դերասան։
Սոս Սարգսյանը խաղացել է հեռուստադիտողին հայտնի և սիրված այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Գիքորը», «Եռանկյունին», «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետը» և այլն, ինչպես նաև՝ ռուսաստանցի բեմադրիչների նկարահանած ֆիլմերում: Մեծ դերասանին սիրում և հարգում էին, ուսանողները հպարտանում էին, որ սովորում էին նրանից։
Սոս Սարգսյանի ծննդավայր Ստեփանավանում, իր անունը կրող փողոցի վրա գտնվող այգում բացվել է քանդակագործ Դավիթ Մինասյանի հեղինակած հուշարձանը, իսկ 2015-ի հոկտեմբերի 24-ին Տերյան 65 հասցեում, որտեղ բնակվում էր վարպետը, բացվել է նրա հիշատակին նվիրված հուշատախտակ։ 2019 թվականին «Արցախի փոստը» թողարկել է Սոս Սարգսյանի ծննդյան 90-ամյակին նվիրված նամականիշ:
1980-ականների կեսերին Սոս Սարգսյանը զանգահարել է մոսկվացի ծանոթ լրագրողին:
- Սաշա, ես Մոսկվայում եմ:
- Ինչո՞ւ։
- «Մոսֆիլմ»-ը հրավիրել է նկարահանումների։ «Պետրոս առաջինի Ժամանակները»։
- Ո՞ւմ դերն եք խաղալու:
- Համայն Ռուսիո Պատրիարքի:
- Դո՞ւ։ Ռուս պատրիա՞րք։ Այդ ինչպես են քեզ նման դեր տվել։
-Նրանք ասացին՝ «Մենք ձեր աչքերի կարիքն ունենք»։
Նա մարմնավորել է ռուս ուղղափառ եկեղեցու սինոդի ղեկավարին։
Սոս Սարգսյանը մահացել է 2013 թվականի սեպտեմբերի 26-ին Երևանում: