#SOSArtsakh Բուենոս Այրեսում. Բողոքի ակցիա Օբելիսկում՝ դադարեցնելու ցեղասպանությունը Արցախի հայ բնակչության դեմ

04 Սեպտեմբերի 2023, 09:31

Քաղաքականություն

Սեպտեմբերի 2-ին Բուենոս Այրես քաղաքի Օբելիսկի մոտ բողոքի ցույց է տեղի ունեցել՝ իրազեկելու և դադարեցնելու երկրորդ Հայոց ցեղասպանությունը, որը Ադրբեջանը ներկայումս իրականացնում է Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) բնակչության նկատմամբ։

Ցույցը՝ «SOS Արցախ» կարգախոսով և անցկացվել է Արցախի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձի կապակցությամբ։

Ակցիայի ընթացքում տեղադրվել են պաստառներ և տեղի բնակչությանը բաժանվել են տեղեկատվական թերթիկներ ։