Սոսո Նուրջանյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Համառուսաստանյան մրցումների բրոնզե մեդալակիր
08 Հոկտեմբերի 2024, 15:30
Տամբովում կայացել են Եվգենի և Սերգեյ Արտյուխինների հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Համառուսաստանյան մրցումները: Այս մասին հայտնում է Ռոստովի մարզի ըմբշամարտի ֆեդերացիան։
Ըմբիշ Սոսո Նուրջանյանը (72 կգ) նվաճել է մրցաշարի բրոնզե մեդալը:
Լավագույնի կոչման համար պայքարում էին ավելի քան 300 մարզիկներ երկրի 29 մարզերից: