Սուկկոյում կայացել Է ձյուդոյի մրցաշար՝ նվիրված ՌԴ հերոս Անդրանիկ Գասպարյանին

13 Մարտի 2024, 08:50

Սպորտ

Ռուսաստանի հերոս Անդրանիկ Գասպարյանի պատվին Կրասնոդարի երկրամասի Սուկկո գյուղում կայացել է ձյուդոյի մրցաշար 2013-2014 թվականներին ծնված մարզիկների միջև։

Միջոցառումը կազմակերպել էր «Ն. Ա. Իսպիրյանի անվան հայ ազգային մշակույթի կենտրոն»-ը «Լոկալ պատերազմների և ռազմական հակամարտությունների վետերանների «Մարտական եղբայրություն» համառուսաստանյան ոչ առևտրային կազմակերպության և Անդրանիկ Գասպարյանի ներկայացուցիչ Արթուր Աշոտի Հովհաննիսյանի հետ համատեղ:

Մրցումներին մասնակցել են ավելի քան 170 մարզիկներ Արմավիրից, Գելենջիկից, Նովոռոսիյսկից, Կերչից, Թեմրյուկից, Թամանիից և Անապայից: