Սուրբ Աստվածածնի Վերափոխման հայկական տաճարը ամենաշատ այցելվող կրոնական կառույցների հնգյակում է
27 Օգոստոսի 2023, 15:45
Alpha News-ը շարունակում է ներկայացնել Սփյուռքում գործող հայկական եկեղեցիների մասին պատմող շարքը:
Սուրբ Աստվածածնի Վերափոխման հայկական մայր տաճարը Լվովի զբոսաշրջիկների շրջանում ամենաշատ այցելվող կրոնական կառույցների հնգյակում է:
Սուրբ Աստվածածնի Վերափոխման հայկական մայր տաճարը Լվովի պատմական կենտրոնի ճարտարապետական հուշարձանների անբաժանելի մասն է։ Նշենք, որ 1998 թվականին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
Տաճարի շենքը սկսել են կառուցել 1356 թվականին 12-րդ դարի փայտե հայկական եկեղեցու տեղում։ Այն կառուցվել է ճարտարապետ Դորինգի կողմից՝ Կաֆայից հայ վաճառականներ Հակոբի և Կապադովկիայից Փանոսի հովանավորությամբ։
Սակայն խորհրդային տարիներին եկեղեցին փակել են։ Սկզբում նրանք փորձել են օգտագործել տեղը որպես Լվովի պատկերասրահի ֆոնդապահարան, իսկ 1953 թվականից՝ որպես Լենինի թանգարանի ֆոնդապահարան։ Եվ միայն 2000 ին այն վերադարձվել է հայ համայնքին։
Եկեղեցու տարածքում պահպանվել են հայկական գերեզմանոցի հին տապանաքարերը, որոնք ավելի քան 600 տարվա պատմություն ունեն։