Սուրբ Ծննդյան պատարագ` Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցում

07 Հունվարի 2025, 18:45

Մշակույթ

Սանկտ Պետերբուրգի Սուրբ Եկատերինա հայկական եկեղեցու հոգևորականներն ու ծխականները նշել են Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության լուսավոր տոնը:

Տոնական պատարագը մատուցել է Սանկտ Պետերբուրգի հայերի հոգևոր հովիվ Տեր Եփրեմ քահանա Զարգարյանը՝ Ղևոնդ քահանա Տյոմկինի ժամերգությամբ:

Տ. Եփրեմ քահանա Զարգարյանն ընթերցել է Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Քրիստոսի հրաշափառ Ծննդյան և Աստվածհայտնության առիթով: Կատարվել է նաև Ջրօրհնեքի կարգ: Սրբագործված հրաշագործ ջուրը բաժանվել է հավատացյալներին՝ հոգևոր և մարմնական հիվանդությունները բուժելու համար:

Այս տարի Ջրօրհնեքի կնքահայր դառնալու պատվին արժանացԵԼ Է եկեղեցու բարերար Ռոման Ավդալյանը: