Սուրբ Գրիգոր Լուսավորիչը` Կահիրեի միակ առաքելական կեղեցին

15 Հուլիսի 2023, 20:55

Մշակույթ

Alpha News-ը շարունակում է ներկայացնել Սփյուռքում գործող հայկական եկեղեցիների մասին պատմող շարքը:

Եգիպտոսի Կահիրե քաղաքում բազմաթիվ հայեր են ապրում։ Նրանց մեծ մասը Հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հետևորդներ են։ Այն Կահիրեի հայկական երկու եկեղեցիներից մեկն է և քաղաքում միակ Առաքելական եկեղեցին։

Եկեղեցու շենքը կառուցվել է 1928 թվականին, շինարարությունը տևել է մոտ չորս տարի։ Ճարտարապետը Լևոն Մայիլյանն է:

Եկեղեցու կառուցման համար կիրառվել է հայկական դասական ճարտարապետության երկու ուղղություն` օգտագործվել են քարե նյութեր և կոնաձև գմբեթ։