Սուրբ Հարության տոնը՝ Ուֆայի հայկական կիրակնօրյա դպրոցում
23 Ապրիլի 2025, 17:40
Ուֆա քաղաքի հայկական կիրակնօրյա դպրոցում նշել են Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը։
Զատկի ավանդական սեղանի շուրջ աշակերտները և ուսուցիչները հայերենով ընթերցել են Տերունական աղոթքը։
Սուրբ Հարության տոնը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից է: Այն այս տարի նշվել է ապրիլի 20-ին: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: