Սուրբ Հարության տոնը՝ Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցում

21 Ապրիլի 2025, 15:31

Մշակույթ

Ապրիլի 20-ին Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցում նշվել է Քրիստոսի Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը։

Պատարագը մատուցել է Սանկտ Պետերբուրգի հայության հոգևոր հովիվ Եփրեմ քահանա Զարգարյանը, սպասավոր Ղևոնդ քահանա Թեմկինը։

Պատարագի ավարտին հոգևորականները օրհնել են ծխականների կողմից բերված Սուրբ Զատկի նվերները։

Պատարագից հետո Սուրբ Զատիկի տոնը շարունակվել է եկեղեցու բակում, որտեղ «Նոր Սերունդ» երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները և Լազարյանների անվան հոգևոր և կրթական կենտրոնի սաները համերգ էին կազմակերպել ժողովրդական երգերով, պարերով, մրցույթներով և հյուրասիրությամբ։