Սուրբ Կարապետ հայկական եկեղեցի. Եկատերինբուրգի Աստծո տաճարը
01 Օգոստոսի 2023, 21:50
Alpha News-ը շարունակում է ներկայացնել Սփյուռքում գործող հայկական եկեղեցիների մասին պատմող շարքը:
Սվերդլովսկի մարզի Եկատերինբուրգ քաղաքում է գտնվում Սուրբ Կարապետ հայկական եկեղեցին։ Աստծո տաճարը տեղակայված է Տվերիտինի 54 հասցեում։ Այն առաջին Հայ Առաքելական եկեղեցին է Ուրալի դաշնային շրջանում։ Տաճարի շինարարությունը հովանավորել և ղեկավարել է Սվերդլովսկի շրջանի նահանգապետ Էդուարդ Ռոսելը։
Եկեղեցին կառուցվել է 2006 թվականին, և հենց այդ տարին Ռուսաստանում հայտարարվել է Հայաստանի տարի։
Այդ տարածքում ապրում են ավելի քան քսան հազար հայեր։ Այդ իսկ պատճառով համայնքի առջև դրված էր կարևորագույն խնդիր՝ կառուցել հայկական եկեղեցի։ Այս հարցը 2000-ականների սկզբին անմիջապես լուծվել է։
Էդուարդ Ռոսելը Հայաստան ժամանելուն պես հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ և Վեհափառին հրավիրել գալ Սվերդլովսկի մարզ և ներկա գտնվել հայկական եկեղեցու օծմանը:
Խիստ կլիմայի պատճառով կասկածներ առաջացան, որ հարավից բերված քարերը չեն դիմանա, և որոշում կայացվեց միայն տաճարի երեսպատումն իրականացնել Հայաստանից բերված տուֆով ։ Սուրբ Կարապետ եկեղեցին վերակառուցվել է հայկական ոճի բոլոր կանոններով։ Այն նախատեսված է 200 մարդու համար։