Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի. Հնդկաստանի Չեննայ քաղաքի հնագույն սրբավայրը

10 Սեպտեմբերի 2023, 00:10

Մշակույթ

Alpha News-ը շարունակում է ներկայացնել Սփյուռքում գործող հայկական եկեղեցիների մասին պատմող շարքը:

Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցին, որը գտնվում է Հնդկաստանի Չեննայ քաղաքի Հայկական փողոցում, կառուցվել է 1712 թվականին և երկրի ամենահին եկեղեցիներից է, ինչպես նաև հայտնի է իր վեց զանգերից բաղկացած զանգակատնով։ Սուրբ Մարիամ Աստվածածին տաճարի զանգերը վկայում են այն մասին, որ դրանք տրվել են եկեղեցուն՝ ի հիշատակ եկեղեցու պարտեզում թաղված տասնիննամյա Էլիեզեր Շոմիեի։ Էլիեզերը Մադրասից մի մեծահարուստ հայ վաճառականի որդին է, որին պատկանող հողի վրա էլ հիմա գտնվում է եկեղեցին։

Եկեղեցու մերձակայքում թաղված է հայկական «Ազդարար» թերթի հիմնադիր, հրատարակիչ և խմբագիր Տեր Հարություն քահանա Շմավոնյանը։ Տաճարի շրջակայքում կան նաև շուրջ 350 հայկական գերեզմաններ։ 1963 թվականին Վազգեն Ա Կաթողիկոսը Հայաստանից Շմավոնյանի գերեզմանատուն է բերել խաչքար։ Տաճարը չի գործել ավելի քան 50 տարի, շենքը մասամբ ավիրվել է բնական աղետների հետևանքով։

Կալկաթայի հայկական Սփյուռքի ջանքերով այն ամբողջությամբ վերականգնվել է։ Գարեգին Բ կաթողիկոսը 2008 թվականի նոյեմբերին մասնակցել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու օծման արարողությանը։