Սուրբ Պսակի արարողություն՝ Արցախում․ վառելիքի բացակայության պատճառով փեսան ձեռքերի վրա հարսին բարձրացրել է դեպի Ս. Հակոբավանք

04 Սեպտեմբերի 2023, 13:52

Հայեր

Ս. Հակոբավանքում տեղի է ունեցել Սուրբ Պսակի արարողություն՝ ձեռամբ վանահայր արժանապատիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի։

Արցախի թեմից հայտնում են, որ վառելիքի բացակայության պատճառով փեսան ձեռքերի վրա հարսին բարձրացրել է դեպի Ս. Հակոբավանք, իսկ վանքի բակում սպասող Քոլատակ գյուղի կիրակնօրյա դպրոցի սաները ծափողջյուններով դիմավորել են օրվա հերոսներին։

Ի հակառակ Արցախի շրջափակման պատճառով առաջացած ծանր հետևանքների, արցախցիները շարունակում են իրենց հատուկ տոկունությամբ դիմադրել դժվարություններին, կազմել նոր ընտանիքներ ու շենացնել Արցախը։

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի