Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ Արցախի երիտասարդների օրհնության կարգ կմատուցվի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում

23 Հունվարի 2024, 09:50

Մշակույթ

ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակի հրավերով և Արցախի թեմի նախաձեռնությամբ Արցախի թեմի երիտասարդները Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ հրավիրում են Արցախի երիտասարդներին՝ համախմբվելու Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում՝ մասնակցելու երիտասարդների օրհնության կարգին:

Մասնակցությունը պետք է հաստատել՝ գրելով Արցախի թեմի երիտասարդաց միության ֆեյսբուքյան էջին։

Հանդիպման վայրն ու տեղը՝ ս.թ. հունվարի 26-ին, ժամը 16:30-ին՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու գլխավոր մուտքի դիմաց: