Սուրբ Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ ավետարանը

29 Օգոստոսի 2023, 08:34

Մշակույթ

Օգոստոսի 31-ին՝ Հովհաննես Մկրտչի և Հոբ Արդարի տոնի օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Երևանի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից Վաղարշապատ քաղաքի Սուրբ Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ ավետարանը և կմատուցվի Սուրբ Պատարագ:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ պատարագի սկիզբը կլինի 10:00-ին: