Սուրբ Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ ավետարանը

04 Սեպտեմբերի 2024, 11:00

Մշակույթ

Սեպտեմբերի 5-ին՝ հինգշաբթի, Հովհաննես Մկրտչի և Հոբ Արդարի տոնի օրը,  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Երևանի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից Վաղարշապատ քաղաքի Սուրբ Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ ավետարանը և կմատուցվի Սուրբ Պատարագ:

Սուրբ Պատարագի սկիզբը 10:30-ին է։