Մխիթար Սեբաստացու բարձրաքանդակը՝ Սուրբ Ղազար կղզում

31 Հոկտեմբերի 2025, 18:25

Մշակույթ

Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան Միաբանության վանքի մուտքի մոտ հանդիսությամբ բացվել է բարձրաքանդակ, որը պատկերում է Մխիթար Սեբաստացուն՝ ծնկած Աստվածամոր առջև։

Քանդակի հեղինակը վենետիկցի վարպետ Ջորջիո Բորտոլին է՝ իտալացի ասպետների ազգային միության անդամ:

Մխիթար Սեբաստացին ակնառու հայ աստվածաբան և լեզվաբան է, Մխիթարյան միաբանության հիմնադիրը։ 1717 թվականին նա հիմնել է Սուրբ Ղազար կղզու վանքը, որը հետագայում դարձավ հայկական մշակույթի և գիտության կարևորագույն կենտրոն։