Սուրեն Ասատրյանը՝ Chessbox Fit-ի բրոնզե մեդալակիր
14 Օգոստոսի 2024, 23:12
Օգոստոսի 9-ից 11-ը Չեբոկսարիում տեղի է ունեցել շախմատի «World Cup chessboxing fit-2024» մրցաշարը։ Մարզական միջոցառումը համախմբել է Ռուսաստանի 11 քաղաքներից ժամանած շախմատի և բռնցքամարտի երկրպագուներին։
10 տարեկան տղաների տարիքային խմբում Մարի Էլ հանրապետությունից Սուրեն Ասատրյանը նվաճել է բրոնզե մեդալ։
Շախբոքսը հիբրիդային մարզաձև է, որը միավորում է շախմատն ու բռնցքամարտը փոփոխական փուլերում: Checkboxing fit-ը ոչ կոնտակտային սպորտաձև է, որտեղ բռնցքամարտի ռաունդի փոխարեն մարզիկները պետք է հնարավորինս շատ հարվածներ հասցնեն բռնցքամարտի տանձիկին։