Սուրեն Աղաջանյանը հռչակվել է Եվրոպայի Մ-23 առաջնության չեմպիոն

16 Մարտի 2026, 09:30

Սպորտ

Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ-23 Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Աղաջանյանը նվաճել է ոսկե մեդալ։

60 կգ քաշային կարգի եզրափակչում հայ ըմբիշն ուժերը չափել է Վրաստանի ներկայացուցիչ Գիորգի Կոչալիձեի հետ։

Աղաջանյանն ընդամենը երկու րոպեում մրցակցի նկատմամբ լիակատար առավելության է հասել. գոտեմարտը ժամանակից շուտ ավարտվել է 9։0 հաշվով՝ ի օգուտ մեր մարզիկի։