Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն

21 Օգոստոսի 2023, 08:47

Սպորտ

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 60 կգ քաշայինների եզրափակչում երիտասարդների աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն Սուրեն Աղաջանյանը մրցել է Հնդկաստանի ներկայացուցիչ Սումիթ Սումիթի հետ:

Նա 13։4 հաշվով հաղթել է Հնդկաստանի ներկայացուցչին և դարձել երիտասարդների աշխարհի չեմպիոն։