Սուրեն Հարությունյանը` կարատեի աշխարհի երիտասարդական լիգայի չեմպիոն

05 Դեկտեմբերի 2024, 14:00

Սպորտ

Իտալիայի Վենետիկ քաղաքում ընթացող Karate1 Youth League — Venice 2024 առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը, 67 կգ քաշային կարգում հաղթելով բոլոր մենամարտերը, դարձել է մրցաշարի հաղթող:

Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիայի մարզիկները մրցավայր են մեկնել գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանի գլխավորությամբ:

Մրցաշարը կտևի մինչև դեկտեմբերի 8-ը: