Հայ կիսածանր քաշային բռնցքամարտիկ Սուրեն Մանուկյանը (3-0) երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ կարիերայում։ Այս մասին գրում է sportaran.сom-ը։
Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայացած BFL 1 մրցաշարում 22-ամյա մարզիկն առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է սերբ Զորան Ջոջին (21-29-1):