Սուսաննա Վարդանյանն արժանացել է Տոլյատիի «Տարվա կին 2024» պատվավոր կոչմանը

03 Դեկտեմբերի 2024, 00:39

Հայեր

Տոլյատիի «Ավտոգրադ» մշակութային կենտրոնում տեղի է ունեցել քաղաքի 25-րդ հոբելյանական միջոցառումը, որի նպատակն է ներկայացնելու Տոլյատիի բնակիչների ձեռքբերումներն ու ներդրումը քաղաքի զարգացման գործում։

«Տարվա կին 2024» կոչմանն արժանացել է հայկական կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի, «Գարուն» հայկական երգի համույթի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Վարդանյանը:

Միջոցառմանը ներկա է եղել ավելի քան 1000 հյուր։