Սուսաննա Խաչատրյանը առաջին տեղն է զբաղեցրել շոու դաունի մրցաշարում

17 Հոկտեմբերի 2024, 20:40

Սպորտ

Սոչիում կայացել է շոու դաունի քաղաքային մրցաշար՝ նվիրված «Սպիտակ ձեռնափայտի» միջազգային օրվան։ Մրցաշարում համառ պայքարի արդյունքում կանանց պայքարում 1-ին տեղը զբաղեցրել է Սուսաննա Խաչատրյանը: Տղամարդկանց շրջանում երրորդ տեղին արժանացել է Արտյոմ Մինալիյանը։

«Սպիտակ ձեռնափայտի» օրը նշվում է հոկտեմբերի 15-ին։ Այն նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել կույրերի և տեսողության խնդիրներ ունեցողների խնդիրների վրա և հիշեցնելու նրանց իրավունքների ու հնարավորությունների մասին:

Սպիտակ ձեռնափայտը ոչ միայն կույր մարդկանց խորհրդանիշն է, այլև նրանց անփոխարինելի օգնականը։ Տեսողության բացակայության դեպքում այն օգնում է մարդուն ինքնուրույն, անվտանգ տեղաշարժվել: