Սուխում քաղաքում անցկացվել է Արմեն Մկրտչյանի հիշատակին նվիրված պրոֆեսիոնալ դոմինոյի ամենամյա մրցաշարը

22 Օգոստոսի 2023, 08:32

Սպորտ

Օգոստոսի 19-ից 20-ը Սուխում քաղաքում անցկացվել է պրոֆեսիոնալ դոմինոյի մրցաշար՝ նվիրված պրոֆեսիոնալ դոմինոյի՝ Աբխազիայի եռակի չեմպիոն, Աբխազիայի դոմինոյի հավաքականի անդամ Արմեն Մկրտչյանի հիշատակին։

Աբխազիայի դոմինոյի ֆեդերացիայի նախագահ Ասլան Բգանբայի խոսքով, այս մրցաշարը արդեն կիրականացվի ամեն տարի: Մասնակիցների թվում են եղել Աբխազիայի Դոմինոյի ֆեդերացիայի անդամ մարզիկները: