«Սովետական սպորտ»-ը Նիկիտա Սիմոնյանին է հանձնել 1946 թվականի իր գոլը նկարագրող թերթի բնօրինակը

21 Հոկտեմբերի 2024, 18:53

Սպորտ

«Սովետական սպորտ»-ը լեգենդար ֆուտբոլիստ, «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանին նվիրել է «Սովետական սպորտ» թերթի երեք համար, գրում է «Матч ТВ»-ն։

Առաջին համարը լույս է տեսել Սիմոնյանի ծննդյան օրը՝ 98 տարի առաջ։ Երկրորդը 1946 թվականի համարի բնօրինակն է, որում նկարագրվում է, թե ինչպես է Սիմոնյանը գլխով հաղթական գոլ խփում՝ նվաճելով հակառակորդի դարպասը։ Երրորդ համարը թողարկվել է 2024 թվականի աշնանը, որտեղ Սիմոնյանը գլխավոր հերոսներից մեկն էր։

Նվերը հանձնվել է վետերանների ֆուտբոլային մրցաշարում՝ ի պատիվ Նիկիտա Սիմոնյանի 98-ամյակի: Մրցաշարին մասնակցել են ԽՍՀՄ և Ռուսաստանի հավաքականների, ինչպես նաև «Սպարտակ»-ի, «Զենիթ»-ի, Ռուսաստանի ֆուտբոլի վետերանների միության և այլ թիմերը, իսկ հյուրերի թվում եղել են Ռուսաստանի ֆուտբոլային միության պատվավոր նախագահ Վյաչեսլավ Կոլոսկովը և Ռուսաստանի ֆուտբոլի վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը: