Սպառնալիքներ՝ Բաքվից. Ալիևի հայտարարության թաքնված կողմը. Կարեն Իգիթյան
09 Հունվարի 2026, 20:30
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները վերաբերում են Հայաստանի պետական ինքնիշխանությանը, պատմական նարատիվներին և տարածաշրջանային հաղորդակցություններին։ Այս մասին AlphaNews-ի հետ զրույցում ասել է կովկասագետ Կարեն Իգիթյանը:
«Ալիևը դրական է արտահայտվել Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած «իրական Հայաստանի» գաղափարին՝ այն դիտարկելով որպես հրաժարում պատմական պահանջներից։ «Զանգեզուրի միջանցքի» թեմայով Ալիևը հայտարարել է, որ այդ նախագիծը ցանկացած դեպքում իրականացվելու էր՝ անկախ ձևակերպումներից։ Այս մոտեցումը ենթադրում է, որ Հայաստանը չի իրականացնելու լիարժեք վերահսկողություն տվյալ ճանապարհի վրա»,- նկատել է կովկասագետը:
Միևնույն ժամանակ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն գոյություն ունի փաստացի խաղաղություն՝ հղում կատարելով երկու երկրների միջև իրականացվող վառելիքի մատակարարմանը։ Իգիթյանի կարծիքով՝ այդ համագործակցությունը ձևավորվել է քաղաքական որոշմամբ և չի բխում տնտեսական բնական գործընթացներից։
«Հաշվի առնելով, որ Ադրբեջանի կողմից առաջ է քաշվում «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվը և շրջանառվում է տարածքային ենթատեքստ ունեցող օրակարգ, նախկին փորձը ցույց է տալիս, որ նման իրավիճակներում փաստացի խաղաղությունը կարող է կայուն չլինել»,- ընդգծելն է Իգիթյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: