Սպարտակ Միքայելյանը դուրս է եկել MMA աշխարհի առաջնության եզրափակիչ

08 Նոյեմբերի 2024, 14:40

Սպորտ

Խառը մենամարտերի (MMA) հայ մարտիկ Սպարտակ Միքայելյանը (74,8 կգ) մասնակցում է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող IMMAF MMA աշխարհի առաջնությանը։

Քառորդ եզրափակչում հայ մարզիկը հանդիպել է սերբ Նիկոլա Տոշկովիչին։ Սպարտակը հիանալի մենամարտ է անցկացրել, որի շնորհիվ դատավորների ողջ թիմի միաձայն որոշմամբ հաղթել է սերբին։ Մրցաշարի կիսաեզրափակչում նա նույնպես հաղթանակ է տարել և դուրս եկել մրցաշարի եզրափակիչ:

Սպարտակ Միքայելյանն արդեն կրում է գրափլինգի աշխարհի չեմպիոնի կոչումը։ Իսկ անցյալ տարի նա հաղթել է նույն մրցաշարում՝ «IMMAF World Championships 2023»-ում։