Սպարտակ Միքայելյանը հաղթել է ուկրաինացուն և դուրս եկել ММА-ի ԵԱ եզրափակիչ
04 Ապրիլի 2024, 16:20
Հայաստանի ներկայացուցիչ Սպարտակ Միքայելյանը (77 կգ) առաջին ռաունդում խեղդող հնարքով հաղթել է ուկրաինացի Ռոման Չերնիշին կիսաեզրափակչում և դուրս եկել Բելգրադում ընթացող MMA Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության եզրափակիչ: Այս մասին գրում է Sportball24.com-ը:
Եզրափակիչը կկայանա ապրիլի 5-ին: Միքայելյանը կմրցի սլովենացի Կիրիլ Նեգրուի հետ։