Սպարտակ Միքայելյանը՝ խառը մենամարտերի աշխարհի առաջնության հաղթող
16 Նոյեմբերի 2024, 16:40
Խառը մենամարտերի (MMA) հայ մարտիկ Սպարտակ Միքայելյանը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված IMMAF MMA աշխարհի առաջնության երիտասարդների պայքարում ոսկե մեդալ է նվաճել 74,8 կգ քաշայինների շարքում:
Հայաստանի ներկայացուցիչը հաղթող է ճանաչվել՝ առավելության հասնելով բոլոր 5 մենամարտում:
Խառը մենամարտերի երիտասարդների (18֊20) և մեծահասակների (18+) աշխարհի առաջնությունում Հայաստանն ունեցել է 9 ներկայացուցիչ: