«Սպասում եմ ձեզ Կազանում՝ BRICS գագաթնաժողովին»․ Պուտինը՝ Փաշինյանին
08 Հոկտեմբերի 2024, 15:35
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Կազանում BRICS գագաթնաժողովին մասնակցելու հրավերը:
«Սպասում եմ ձեզ Կազանում՝ BRICS գագաթնաժողովում։ Հուսով եմ, որ դա կլինի և՛ օգտակար, և՛ հետաքրքիր» — ասել Է Պուտինը Փաշինյանին։
Նշենք, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումը տեղի է ունենում Կրեմլում՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում։ Քաղաքական գործիչները բանակցությունների ընթացքում կքննարկեն Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։