Սպերցյանի և Օգանեսյանի գոլերը՝ «Կրասնոդար»-«Օրենբուրգ» խաղում
03 Դեկտեմբերի 2023, 20:02
Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրում «Կրասնոդարն» ընդունել է «Օրենբուրգին» և առավելության հասել 2:1 հաշվով։
Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում 11-մետրանոցից հաշիվը բացել է «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
Հանդիպման 50-րդ րոպեին «Օրենբուրգի» և Ռուսաստանի հավաքականի հարձակվող Ստեփան Օգանեսյանը հավասարեցրել է հիշիվը՝ այն դարձնելով 1։1։