Սպերցյանի փայլուն դուբլն ու «Կրասնոդար»-ի հաղթանակը` «Ակրոն»-ի նկատմամբ

21 Սեպտեմբերի 2024, 19:00

Սպորտ

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Կրասնոդար»-ը հյուրընկալվել է «Ակրոն»-ին և հաղթել 5:2 հաշվով:

«Ցուլերի» կազմում հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով խաղում աչքի է ընկել դուբլով ։ Նա փոխարինվել է 82-րդ րոպեին:

Հայաստանի ընտրանու պաշտպան Գեորգի Հարությունյանը «ցուլերի» պահեստայինների նստարանին էր։ Տանտերերի կազմում խաղավերջում փոխարինման է դուրս եկել Արթուր Գալոյանը։

«Կրասնոդար»-ն այս հաղթանակից հետո 21 միավորով գլխավորում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը:

«Կրասնոդար» -ը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 28-ին, իսկ մրցակիցը կլինի 2-րդ տեղում գտնվող Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ը: