Սպերցյանի փայլուն դուբլը՝ «Ռոստովի» դեմ խաղում

15 Սեպտեմբերի 2024, 16:10

Սպորտ

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 8‑րդ տուրում «Կրասնոդարը» սեփական դաշտում հաղթել է «Ռոստովին»: Հանդիպումը կայացել է Կրասնոդարում և ավարտվել է 2:0 հաշվով:

Հայ ֆուտբոլիստ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դուբլի հեղինակ է դարձել (16-րդ և 77-րդ րոպեներ):

«Կրասնոդարը» 5-րդ անընդմեջ հաղթանակն է տարել ՌՊԼ-ի աշխարհի առաջնությունում և 18 միավորով բարձրացել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական: