Սպերցյանն ընդգրկվել է ՌՊԼ-ի 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

20 Օգոստոսի 2024, 20:00

Սպորտ

Whoscored վիճակագրական պորտալն իր պաշտոնական կայքում ներկայացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականը։

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նույնպես հայտնվել է խորհդանշական հավաքականում։

Հիշեցնենք, որ 5-րդ տուրում «Ցլերը» 2։1 հաշվով կամային հաղթանակ են տարել «Նիժնի Նովգորոդ»-ի նկատմամբ, իսկ Սպերցյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ։