«Սպերցյանը արդեն միջազգային մակարդակի խաղացող է»․ հայ ֆուտբոլիստը կտեղափոխվի՞ հոլանդական ակումբ

24 Հուլիսի 2023, 09:11

Սպորտ

Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին մարզիչ Յուրի Սյոմինը խոսել է «Կրասնոդարի» ևՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ հոլանդական «Այաքս» հնարավոր տեղափոխության մասին։

«Բոլոր այն խաղացողները, որոնց գնել է «Այաքսը», առաջ են գնում, իսկ ապագայում նրանք հայտնվում են ավելի լավ ակումբներում։ Կարծում եմ, որ Սպերցյանը ՌՊԼ-ի այն խաղացողներից է, որը կարող է շատ բանի հասնել իր կարիերայում։ Նա ինքը պետք է որոշի՝ հեռանա՞լ, թե՞ ոչ։

Սպերցյանը փայլուն ու լավ է խաղ է ցուցադրում իր թիմում և Հայաստանի հավաքականում։ Նա արդեն միջազգային մակարդակի խաղացող է, այնպես որ, կարծում եմ, որ նա կարող է առաջադիմել և ամրապնդվել «Այաքսում», – ասել է Սյոմինը РБ Спорт-ին տված հարցազրույցում։